ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների, այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ է

Խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների, այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ է
01.11.2024 | 20:31

Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակարթությունների ֆորումի» մասնակցությունը, իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի։

Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել եւ անում է ՀՀ երբեմնի վստահելի ու կառուցողական բանակցային դիրքերը զրոյացնելու ուղղությամբ։

Ավելին, Փաշինյանը հրաժարվեց պաշտպանել ՀՀ ու Արցախի շահը՝ դառնալով ադրբեջանա-թուրքական տանդեմի կամակատար։

Հայ-ադրբեջանական «բանակցություններում» փաստացի ներկայացված էր միայն պանթուրքիզմի ու միջնորդների շահերը, բայց ոչ ՝ ՀՀ-ի։

Երբ ՀՀ-ն ղեկավար ուներ, եւ՛ դաշնակից ուներ, եւ՛ վստահելի գործընկերներ։

Իսկ ՀՀ դիրքորոշումն էլ ընկալելի էր միջնորդ երկների եւ, մասնավորապես, դաշնակից ՌԴ-ի համար։

Խոսեմ փաստերով:

2016-ի ապրիլին ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովն այցելեց Երեւան։

Երեւանում Ս.Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։

Լավրովի խոսքով` «Հայաստանը ՌԴ առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում»:

Այնուհետեւ Ս.Լավրովը նշեց, որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995 թթ. զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը»։

Այս հայտարարությունը փաստացի նշանակում էր Ադրբեջանի դիվանագիտական ֆիասկոն, քանի որ Ալիեւի նպատակն էր 2016-ի հարձակման հետեւանքով հայկական կողմերին պարտադրել իր համար ավելի նախընտրելի պայմաններով զինադադարի փաստաթուղթ, որտեղ Արցախն այլեւս ստորագրված փաստաթղթի կողմ չի լինի։

Սակայն հայոց բանակն ու դիվանագիտությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանին նման հնարավորություն չտվեց։

ՈՒ հենց դա 2016-ի ապրիլին Երեւանում փաստեց ՌԴ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Բայց սա ամենը չէ։

Նույն ասուլիսի ժամանակ հայ լրագրողների հարցերին ի պատասխան Լավրովը նշեց, որ «Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները անթույլատրելի են, քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ՝ պատերազմի։ Եվ Թուրքիայի նման արձագանքն արմատապես դեմ է միջազգային հանրության տեսակետին»։

Այս հայտարարություններն արդյունք էին նախ եւ առաջ ՀՀ իշխանությունների պետականամետ ու արդյունավետ քաղաքականության՝ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ ու նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեության։

Բայց Լավրովը Երեւանում նաեւ խոսեց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վերաբերյալ։

Լրագրողի հարցին ի պատասխան, նա նշեց.

«Որպես Կազանյան բանակցությունների անմիջական մասնակից կարող եմ ասել, որ Կազանյան փաստաթուղթը Հայաստանը չի մերժել»։

Սա հստակ ուղերձ էր, որ ՀՀ ղեկավարության ու միջնորդ պետությունների, մասնավորապես, ՌԴ -ի կարծիքները համահունչ են, իսկ ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։

Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում, 2016-ի պատերազմից հետո ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել Բաքվում կայնալիք «Քաղաքակրթությունների ֆորումին», հստակ նշելով, որ նման հայատյաց քաղաքականություն իրականացնողների հետ ի՞նչ «քաղաքակրթական ֆորում»։

Այնպես որ, խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների, այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ է։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2686

Մեկնաբանություններ